-
28.02.2016|
16:09
Լոս Անջելեսի հայությունը Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման հերթական բողոքի երթ է կազմակերպելու:
-
28.02.2016|
16:07
Թուրքիայի նախագահի թիկնապահներին խուճապահար է արել նախագահի երթուղու վրա ուռած ասֆալտը։
-
28.02.2016|
16:06
Աշխարհի առաջատար երկրների ֆինանսների նախարարները նախազգուշացրել են, որ համաշխարհային տնտեսությունը լրջորեն կվնասվի, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից՝ հայտնում է BBC-ն:
-
28.02.2016|
16:05
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ԵՄ-ից դուրս գալը համարել է հարյուրամյակի մեծագույն ավանտյուրան՝ ինչպես գրել է The Telegraph-ում:
-
28.02.2016|
16:04
Իրանի և վեցյակի համաձայնությունն իրանական ատոմի երկարատև խնդրի շուրջ մեծ նշանակություն ունի միջուկային զենքի չտարածման և տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում:
-
28.02.2016|
16:03
Մինչդեռ ԱՄՆ-ը կենտրոնացրել է ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում, Սիրիայում առավել վտանգավոր խմբավորում է գործում` «Ջեբհաթ ան-Նուսրան», որի հեռահար նպատակն է պայքարել հենց ԱՄՆ-ի դեմ՝ կարծում են CNN-ի լրագրողները:
-
28.02.2016|
16:02
Գրիգորի Լեպսը փետրվարի 27-ին կարճատև համերգ է տվել Մոսկվայի մետրոյում: Նա 5 երգ է կատարել, այդ թվում` ամենահայտնիներից երկուսը` Рюмка водки на столе և Самый лучший день:
-
28.02.2016|
16:01
Լոնդոնյան Timeline Auctions աճուրդում 420 000 դոլարով վաճառվել է Ֆրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա դ'Արկի արծաթե մատանին, որի համար պայքարում էին տասնյակ կոլեկցիոներներ ոչ միայն սրահում, այլև հեռախոսով և համացանցով աճուրդին մասնակցելով:
-
28.02.2016|
16:01
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաջողության է հասել Հարավային Կարոլինա նահանգում դեմոկրատների միջև պայքարում:
-
28.02.2016|
15:58
Թուրքիան չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268-րդ բանաձևին. հարձակումները սիրիական տարածքի վրա շարունակվում են՝ ասել է Մոսկվայում սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը: